• English
  • Հայերեն
Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Բիզնես Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
    • ՀՏՀ
  • Տեղեկատվություն
    • Լուրեր
    • Օգտակար հղումներ
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • Կրթություն Հայաստանում

Հայ-հնդկական համաժողով Բանգալորում  

22 օգոստոսի, 2022

 

Օգոստոսի 21-ին Հնդկաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության և Հնդկաստանի տնտեսական-առևտրային կազմակերպության համատեղ ջանքերով Հնդկաստանի Կարնատակա նահանգի մայրաքաղաք Բանգալորում (գիտական, արդյունաբերական և ՏՏ ոլորտի կենտրոն) տեղի ունեցավ բիզնես համաժողով «Ներդրումների խրախուսում և աճ» կարգախոսով: Համաժողովին ներկա էին շուրջ 70 մասնակիցներ Կարնատակա նահանգի կառավարական, գործարար, ինչպես նաև կրթական և առողջապահական շրջանակներից:

Միջոցառման ընթացքում մասնակից ընկերությունների ներկայացուցիչները ՀՀ դեսպանի հետ քննարկեցին երկկողմ տնտեսական համագործակցության հետ կապված խնդիրներն ու հեռանկարները, ներկայացրեցին մի շարք հետաքրքիր առաջարկներ՝ համատեղ իրագործման նպատակով: Մեծ հետաքրքրություն ցուցաբերվեց Հայաստանի հետ փոխշահավետ համագործակցության զարգացմանը՝ Հնդկաստանի առևտրատնտեսական կազմակերպության նախագահի ղեկավարած պատվիրակության հայաստանյան այցի դրական արդյունքների լույսի ներքո։

Իր ելույթում ՀՀ դեսպանը խոսեց ավանդաբար լավ երկկողմ քաղաքական հարաբերությունների պատմական հիմքերի մասին և գոհունակությամբ նշեց դրանցում առավել դրական մթնոլորտի ձևավորման փաստը վերջին տարիներին, ինչին իր հերթին շատ նպաստեցին երկու երկրների ԱԳ նախարարների փոխայցելությունները: Դեսպան Բաբախանյանը նշեց, որ հարկավոր է բոլոր ջանքերը ներդնել, նախևառաջ, հայկական և հնդկական տարբեր ընկերությունների միջև փոխադարձ ճանաչելիության և վստահության աճի ուղղությամբ: Այդ կապակցությամբ նա կոչ արեց ներկաներին՝ առավել ակտիվ մասնակցել Հայաստանում անցկացվող ցուցահանդեսներին և համաժողովներին:

Միջոցառման ավարտին Հնդկաստանի Եվրասիական առևտրի խորհրդի հանձնակատար Յաթեշ Վենկատեշի և Բանգալորի արվեստի միջազգային փառատոնի տնօրենի միջև ստորագրվեց Փոխըմբռնման հուշագիր։

Հաջորդ օրը տեղի ունեցավ Հնդկաստանում Հայաստանի դեսպանի և Կարնատակա նահանգի ՏՏ ոլորտի և բարձրագույն կրթության նախարարի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջև գիտության, կրթության և ՏՏ ոլորտներում փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված բազմաթիվ հարցեր։                                                                

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

Armenia Street, D-133, Anand Niketan,
New Delhi-110021, India

Հնդկաստանում Հայաստանի դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: